Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրականության թյուր ընկալումն ու պատասխանատվության բացակայությունը. Փաշինյանի վարքագծի հոգեբանական վերլուծություն

Իրականության թյուր ընկալումն ու պատասխանատվության բացակայությունը. Փաշինյանի վարքագծի հոգեբանական վերլուծություն
22.11.2026 | 12:29

Փաշինյանի վարքագծի վերաբերյալ՝ որպես մեկնաբանության շարժառիթ, նկատի չի առնվել նրա ապազգային գործունեությունը, այլ իրականության թյուր ընկալումն ու անհավասարակշռված վարքագիծը։ Եթե նույնիսկ նա լիներ ազգայնամետ և երկրի համար կարևոր որոշումներ կայացնող գործիչ, այնուհանդերձ նրա վարքագիծը բարձրաձայնելու տեղիք էր տալու։
Նրա մասնակցությամբ հանդիպումներում կարելի է նկատել ամեն ինչից հասկացող մասնագետի կեցվածք և ծայրահեղ ինքնագոհ խառնվածքի տեր անձնավորության, ինչը նարցիսիզմի հիմնական տարրերից է, և որի դեպքում ինքնագոհությանը միանում է շրջապատի կարծիքների անտեսումը՝ ուղեկցվելով արհամարհական վերաբերմունքով ու պատասխանատվության բացակայությամբ։ Իրեն ուղղված հարցադրումներում նա քաջ գիտակցում է հարցի տրամաբանական կողմը, սակայն սպասվող պատասխանը ներկայացնում է հարցին չառնչվող երկարատև մեկնաբանությամբ՝ պատրանք ստեղծելով, թե պատրաստվում է բազմակողմանիորեն ներկայացնել սպառիչ պատասխան, ակայն իրականում բուն պատասխանին հատկացնում է շատ կարճ ժամանակամիջոց՝ խորամանկաբար շրջանցելով կոնկրետ նյութը։
«Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի» 5-րդ հրատարակությունը, որը կոչվում է DSM-5, նմանատիպ վարքագիծը դիտարկում է որպես պսիխոպատ անձնավորության դրսևորում և հղում է անում հակասոցիալական անձնային խանգարման (ASPD) տիրույթին, որի դեպքում անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից։ Այդպիսի պայմաններում առաջ է գալիս հոգեհուզական խանգարումների հանգամանքը փաստող՝ սահմանային և ոչ սահմանային հոգեկան հիվանդությունների, գլխուղեղի առաջին և երկրորդ ազդանշանային համակարգերի դինամիկան հետազոտող հայաստանյան մասնագիտացված անկախ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, որը ներկայումս գոյություն չունի, և որի առաջնային խնդիրը պետք է լինի անհավասարակշռված ու սոցիալապես վտանգավոր անձանց մեկուսացման նախաձեռնումը։


Վարդան ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ
Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ